Մատչելիության հղումներ

Ժնևում Ուկրաինայի հարցով համաձայնություն է ձեռք բերվել


Ժնևում այսօր տեղի ունեցած բանակցությունների ավարտին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայում շարունակվող ճգնաժամային իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:

Ժնևյան բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել են, թե համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայում գործող անօրինական զինված խմբավորումները ցրելու, գրավված պետական շենքերը իշխանություններին հանձնելու վերաբերյալ:

Նրանք հավելել են, որ բոլոր հակակառավարական ցուցարարների համար համաներում կհայտարարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG