Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպան ամուսնական զույգը՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու պատմաբան, կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը բերման ենթարկվեցին երկուշաբթի երեկոյան՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից:
Ամուսինները արդեն հատել էին սահմանային անցակետը և պատրաստվում էին մեկնել Փարիզ` միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով: Անձնական իրերի մոտ երեք ժամ տևած մանրակրկիտ խուզարկությունից և համակարգիչների բռնագրավումից հետո` կեսգիշերին մոտ, իրավապահները Արիֆ և Լեյլա Յունուսներին տեղափոխեցին Բաքվի կենտրոնում գտնվող այն շենքը, որտեղ գտնվող բնակարաններից մեկում նրանք բնակվում են վերջին մի քանի տարիներին: Այստեղ արդեն դատախազության աշխատակիցները և ոստիկանները փորձում էին առանց դատական որևէ որոշման խուզարկություն անցկացնել Յունուսներին պատկանող տանը: Իրավապահները պնդում էին, որ խուզարկության թույլտվությունն առկա է, սակայն բնակարանի սեփականատերերին այն ցույց տալ չեն կարող:
Լեյլա Յունուսը նշում էր, որ կհամաձայնի բնակարանի դուռը բացել միայն մի դեպքում` եթե խուզարկության ընթացքին հետևեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Մենք ձեզ չենք վստահում: Կարող է դուք իմ տանը ձեր ձեռքով 10 կիլոգրամ հերոին տեղադրեք, հետո էլ ասեք, թե դա ինձ է պատկանում», - դիմելով քննիչներից մեկին՝ ասում էր Լեյլա Յունուսը:
Գիշերը ժամը 3-ի սահմաններում արդեն իրավապաշտպանների բնակարանի շքամուտքում հավաքվել էին մի քանի տասնյակ լրագրողներ, որոնց դիմելով՝ Լեյլա Յունուսը ասում էր, որ մինչ այդ պահը իրենց որևէ մեղադրանք առաջադրված չէ: «Մեզ որևէ բացատրություն չի տրվում: Մեզ չեն ասում՝ ինչ մեղադրանք է ներկայացված», - նշում էր նա:
Առավոտյան կողմ ոստիկանների և իրավապաշտպանների հակամարտությունը հասավ գագաթնակետին: Բառացիորեն երկու օր առաջ հիվանդանոցից դուրս գրված Արիֆ Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և նրան նախաինֆարկտային վիճակում կրկին տեղափոխեցին Բաքվի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:
Լուսադեմին արդեն Յունուսների բնակարանի մոտ սկսեցին հավաքվել տեղի ոստիկանության ղեկավարները: Նրանք հեռախոսով պարբերաբար կապ էին հաստատում վերադասների հետ` փորձելով հստակեցնել իրենց հետագա անելիքները:
Լեյլա Յունուսը, դիմելով Յասամալի շրջանի ոստիկանության պետ Մոբաթ Հուսեյնովին, ասում էր․ - «Դուք ցանկանում եք կոտրել մեր բնակարանի դուռը՝ կոտրեք, կոտրեք, ցանկանում եք սպանել ինձ` սպանեք»:
Բարձրաստիճան ադրբեջանցի ոստիկանի պատասխանը ավելի քան անկեղծ էր․ - «Որևէ մեկին մենք չենք սպանելու: Առայժմ»:
Առավոտյան ժամը 7-ին ոստիկաններն ի վերջո կարողացան Լեյլա Յունուսին տեղափոխել Գլխավոր դատախազություն, որտեղ արդեն մի քանի ժամ է ինչ շարունակվում է նրա հարցաքննություննը: Այն, ի դեպ, վարում է նույն քննիչը, ով ղեկավարում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի նախաքննությունը:
Իրադարձությունների նման զարգացումը Լեյլա Յունուսը կանխատեսում էր դեռ անցած գիշեր:
«Օրերս մենք [հայաստանցի իրավապաշտպան] Լաուրա Բաղդասարյանի հետ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում նշել էինք, որ Ադրբեջանում մեծ գործողություն է նախապատրաստվում, որի նպատակը «լրտեսների» մի մեծ խմբի բացահայտումն է: Այս ամենը հնարավորություն է տալիս [իշխանություններին] մեզ որպես լրտեսական մի ընտանիք ներկայացնել, ընտանիք, որ լրտեսական բանդա է կազմակերպել: Սա է նրանց հիմնական նպատակը», - պնդում է Յունուսը:
Գիշերը, ի դեպ, ադրբեջանցի ոստիկանները խուզարկություն են իրականացրել նաև Լեյլա Յունուսի կողմից հիմնադրված Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտում:
«Հիմնական նպատակը երկրի վերջին իրավապաշտպանին ոչնչացնելն է»
Շուրջ 9 ժամ տևած հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին թույլ տվեցին դուրս գալ երկրի Գլխավոր դատախազության շենքից` նախապես նրանից առգրավելով անձնագիրը:
«Սա իսկական կտտանք է: Նրանք անդադար խախտում են օրենքը: Ինձանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն չեն վերցրել, բայց առգրավել են անձնագիրս, որ հանկարծ չլքեմ Ադրբեջանը»,- ասել է Յունուսը դատախազության շենքի մոտ հավաքված լրագրողներին:
«Հարցաքննության ողջ ընթացքում ինձ հարցնում էին լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին, արդյոք մենք ընկերներ ենք, թե՝ ոչ: Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե ինչում են ինձ մեղադրում»,- նշել է իրավապաշտպանը:
Լեյլա Յունուսի համոզմամբ` վերջին իրադարձությունները երկրում մնացած հատուկենտ իրավապաշտպաններին լռեցնելու նպատակ են հետապնդում.- «Հիմնական նպատակը երկրի վերջին իրավապաշտպանին ոչնչացնելն է: Նրանք մեզ ոչնչացնելու հնարավորություն են ստացել, ոչնչացնում են նաև տաղանդավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովին` խելագար մեղադրանքներ առաջադրելով»:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության պնդմամբ` Ռաուֆ Միրկադիրովը 2008 թվականին հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից: Դա, ադրբեջանցի իրավապահների պնդմամբ, տեղի է ունեցել հենց Յունուսի կողմից կազմակերպված հայ-ադրբեջանական համաժողովներից մեկի ժամանակ: