ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը խոստացել է լրամշակել ավելի վաղ խորհրդարան ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը:
Կառավարության ներկայացրած նախագիծը ոչ իշխանական ուժերին չի բավարարում: Պարտադիր վճարները չկատարելու դեպքում այն ազատում է նախատեսված տույժերից, սակայն չի լուծում պարտադիր պահումների, ինչպես նաև արդեն պահված գումարների վերադարձելիության հարցը:
«Այն, ինչ խոստացվել է, կարծում եմ, գոնե մոտ 70 տոկոսով կբավարարի մեր բացերը, թերությունները», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարդանյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տեղեկությամբ՝ կառավարությունը դե ֆակտո նահանջելու է պարտադիրից․ - «Պարզապես իրենք այդ հրաժարումը դնում են ավելի ակտիվ գործողության միջոցով իրականացվի: Այսինքն՝ ով որ չի ուզում պարտադիրով կուտակի, ինքը դիմի, որ հրաժարվի դրանից: Մեր մոտեցումը հակառակն է՝ եթե ինքը չի ասել, որ ուզում է, ուրեմն պիտի համարվի, որ չի ուզում»:
Ռուստամյանի խոսքով՝ խոստացված լրամշակումների դեպքում էլ մտավախությունը պահպանվում է․ մինչև ընթացք տրվեն պարտադիրից հրաժարվելու դիմումներին, պահումները կարող են շարունակվել․ - «Ուստի մեզ համար շատ կարևոր է, որ ոչ միայն նախագիշը բերվի, այլ նաև այն հայտարարությունը, որն ըստ էության նորընտիր վարչապետը կատարում է, դա ևս մեկ անգամ ավելի ամրապնդվի: Որ հասկանան, որ չպիտի պարտադրեն: Կամ նրանք, ովքեր դիմում են, որ հրաժարվեն պարտադիրից, նրանց նկատմամբ ինչ-որ թաքուն սանկցիաներ չկատարվեն»:
Ուրբաթ օրը քառյակի հանդիպմանն անակնկալ մասնակցած Հովիկ Աբրահամյանն ասել էր՝ կուտակային պարտադիր բաղադրիչը կասեցնելուն վերաբերող ոչ իշխանական ուժերի հեղինակած նախագիծը կուսումնասիրեն ու կասեն, թե ինչքանով է այն ընդունելի իրենց համար:
Քառյակը հավաստիացնում է, որ չի հրաժարվելու այդ օրինագծից, բայց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրություններ չեն հավաքում, սպասում են կառավարության խոստացած լրամշակումներին:
«Երեք հարց է լուծվում․ պարտադիրի խնդիրն է լուծվում, գումարները, որոնք գործատուների մոտ են, դրանք վերադարձնելու խնդիրն է լուծվում, արդեն կառավարիչներին, հիմնադրամներին փոխանցված գումարների ճակատագրի խնդիրն է լուծվում: Մերն ավելի հստակ է: Այսինքն՝ հստակ է դառնում, որ այդ գումարները պետք է վերադարձվեն», - նշեց Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց․ - «Իրավական առումով դա իրավունքի խախտում է, եթե ես պետք է դիմեմ, որ չեմ մասնակցում: Երևի թե ավելի տրամաբանական է, որ իրենք ինձ դիմեն: Դրա համար կրկնում եմ՝ դեռ ամբողջությամբ կքննարկենք: Առավել ևս, որ չորս քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը պետք է ճշտենք»:
Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան) ասաց, թե չի կարող կարծիք հայտնել չտեսած լրամշակումների մասին:
ՀԱԿ-ի համար, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պարտադիրից հրաժարումը սկզբունքային հարց է:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում քննարկվելու է անցած ուրբաթ հանձնաժողովում քննարկված նախագիծը, որով չի լուծվում ո՛չ պարտադիր պահումներին ո՛չ էլ արդեն պահված գումարների վերադարձի հարցը:
«Հանձնաժողովում քննարկված օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: Եթե կլինեն լրացումներ, կլինեն առաջարկություններ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մենք նախատեսել ենք, հաշվի առնելով օրենքի շտապ ընդունելը՝ 24 ժամյա ռեժիմ, այդ ընթացքում փոխել, քննարկել, վիճել, բանավիճել», - ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե պատրաստ է արդյոք կառավարությունը հրաժարվել պարտադիրից:
«Մենք քննարկում ենք խնդիրը, և ՍԴ որոշումը հաշվի առնելով, այն ժամկետները, որ մենք ունենք, այդ ժամկետներում, կարծում եմ, իշխանությունը կներկայացնի Ազգային ժողովին համապատասխան օրենքի նախագիծը: Ինչպիսի՞ն դա կլինի․ դա դեռ հիմա պատրաստ չէ: Եթե պատրաստ լիներ, իհարկե, կգար Ազգային ժողով», - ասաց Հակոբյանը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի: Ամենայն հավանականությամբ քննարկումները կանցկացվեն վաղը: