Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Իշխող Հանրապետականը անգամ պնդեց՝ եթե ջրառը չավելացնեն, արտագաղթը կավելանա։
Մինչդեռ ընդդիմադիրները վստահ էին՝ փոփոխությունն արվում է միայն ընտրյալ օլիգարխների շահերը սպասարկելու համար։ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անգամ անուններ թվարկեց՝ կոչ անելով հարցաքննության կանչել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Քրեական օրենսգրքի տրամաբանությամբ պետք է պատասխանեն հարցին՝ ինչո՞ւ են անգործություն ցուցաբերել Տիգրան Սարգսյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք»,- ասաց Փաշինյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ափամերձ տարածքների խոշոր կառույցները հիշեց՝ պնդելով, թե հենց դրանց համար է իշխանությունը փորձում իջեցնել ջրի մակարդակը։
«Դա ուղիղ այն մակարդակն է, որը շատ համար է մի քանի օբյեկտների, դաչաների գոյության համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Իշխող մեծամասնությունը, մինչդեռ, եռանդուն կերպով պաշտպանում էր կառավարության այս օրինագիծը։
«Դուք արդյոք ձեզ հաշիվ տվել եք, թե ի՞նչ կլինի, եթե մենք այս օրենքին դրական եզրակացություն չտանք։ Անընդհատ խոսում եք արտագաղթի մասին, մտածե՞լ եք այդ մասին։ Ես լիազորված եմ հայտարարելու Հանրապետական կուսակցության անունից, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին»,- ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։
Մինչ ԱԺ-ում քննարկվում էր օրինագիծը, խորհրդարանի շենքի դիմաց տասնյակ բնապահպաններ բողոքի ցույց էին անցկացնում։ Ակտիվիստները հայտարարում էին, թե փաստաթղթի ընդունման դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել՝ ջրի մակարդակը կիջնի, որակը՝ կվատանա։ Կառավարության պատճառաբանությունը, թե այս փոփոխությունն անհրաժեշտ է Արարատյան դաշտավայրի ոռոգման հարցը լուծելու համար, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանին չի համոզում։ Բնապահպանը վստահ է՝ օրենքը փոխվում է, քանի որ մի շարք օլիգարխներ ջուրն օգտագործում են իրենց ձկնաբուծարանների համար, արդյունքում Արարատյան դաշտավայրում ջրի լուրջ պակաս է առաջանում։
«Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի և իր շրջապատի հետ են կապված [փոփոխությունները]։ Սա հանգեցնելու է էկոլոգիական աղետի, բայց կառավարիչները ինչպես միշտ այն ժամանակ են ուշքի գալիս, երբ այլ տարբերակ էլ չկա։ Մենք այսօր նույնիսկ խնդիր ունենք ատոմային էլեկտրակայանի հովացման համակարգը ջրով ապահովելու համար»,- ասաց Գալստյանը։
Բնապահպանների համար անհասկանալի է նաև, թե ինչու է օրինագծով նախատեսում ջրառը հենց հինգ տարով ավելացնել։ «Սևան- Հրազդան ջրառ» ընկերության տնօրեն Սամվել Հովհաննիսյանը մինչդեռ պնդում է, որ այդ ժամանակահատվածում իրենք նախատեսում են նոր ջրամբարներ կառուցել։ Ինչ վերաբերում է որոշ օլիգարխների շահերը սպասարկելուն, ապա Հովհաննիսյանը այս տեսակետը անընդունելի է համարում։ Նրա խոսքով՝ այս տարի տեղումները քիչ են եղել, արդյունքում Արարատյան դաշտը ոռոգելու համար անհրաժեշտ 530 միլիոն խմ ջրի փոխարեն, ջրամբարներում ընդամենը 40 միլիոն խմ է հավաքվել։
«Եթե հավելյալ ջրառ չլինի, պարզապես պիտի ամեն ինչը չորացնենք։ Ի՞նչ անենք՝ ասենք, բնապահպանները չեն ուզում, ժողովուրդ, ձեզ ջուր չենք տալու»,- ասաց Հովհաննիսյանը։
Ջրի նոր քանակի բացթողմանը դեմ են նաև Սևանա լճի հարակից տարածքի բնակիչները։ Մի քանի օր առաջ նրանք բողոքի ցույց էին դուրս եկել Գեղարքունիքի մարզում, այսօր էլ մի քանիսը Երևան էին եկել։
Ակնկալվում է, որ վիճահարույց օրինագծի շուրջ քվեարկությունը տեղի կունենա վաղը։