Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան


Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ
Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ
Ամերիկացի կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) վաղը՝ ապրիլի 23-ին, երկօրյա այցով Հայաստան կժամանեն։

Հայաստանում ամերիկյան դեսպանատան փոխանցմամբ՝ պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ:

«Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Ռոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան և Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG