«Կառավարությունը պատրաստ է իրականացնել պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր»,- երեքշաբթի կուտակային կենսաթոշակների մասին օրենքի շուրջ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ կառավարությունում ունեցած քննարկումից հետո հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։