Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Թվիթերի փոխնախագահին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:

Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ Սերժ Սարգսյանը այդ ոլորտում հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենիշային է համարել: Նա կարևորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Րաֆֆի Գրիգորյանը ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով՝ դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG