Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը


Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևը շրջանառության մեջ էին դրել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողում ընդունվելուց հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Սենատի նիստում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագիծ: Այս օրինագծի համահեղինակներ են կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն (Կալիֆորնիա, հանրապետական), Ադամ Շիֆը (Կալիֆորնիա, դեմոկրատ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը (Նյու Ջերսի, դեմոկրատ) և Մայքլ Գրիմը (Նյու Յորք, հանրապետական): Շուրջ հինգ տասնյակ կոնգրեսականներ միացել են նրանց նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG