ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մի նոր օրինագիծ:
Երեք կետից բաղկացած բանաձևի նախագծի հիմնական ասելիքն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը հայ - թուրքական հարաբերությունների ուղղությամբ աշխատանքները պետք է տանի այն հենքի վրա, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանության փաստը:
Օրինագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ աշխատանքները տանել արդարության, կառուցողական, կայունության, ամրապնդման ուղղությամբ, ներառյալ՝ որ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, և որ նախագահը պետք է ապահովի, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը համապատասխանաբար արտացոլի նրբազգաց խնդիրների մտահոգությունը՝ կապված մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և այն փաստաթղթերի հետ, որ Միացյալ Նահանգներն ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Շրջանառության մեջ դնելով օրինագիծը՝ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունը սարսափելի փաստացի իրականություն է, որը երբեք չի կարող հերքվել»:
«Այս բանաձևը վճռականորեն վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այդ ողբերգությունը և հարգանքի տուրք կմատուցենք հայ անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակին, որ սպանվել կամ ստիպողաբար տեղահանվել են իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է դասավանդվի, ճանաչվի և հիշատակվի՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնությունը, որ դրանք երբեք տեղի չունենան», - հայտարարել է Մենենդեսը:
Սենատոր Քըրքը, իր հերթին, նշել է, որ գալիք տարի նշվելու է 100-րդ տարելիցը հայերի ցեղասպանության, երբ օսմանյան թուրքերի կողմից մեկուկես միլիոն հայ է սպանվել:
«Փրկվածներից ընդամենը մի քանիսն են մնացել, այդ թվում՝ Չիկագոյում բնակվող 107-ամյա Հելեն Փալոյանը, ով կորցրել է իր ծնողներին ու երկու եղբայրներին: Վերապրածների պատվին և զոհվածների հիշատակին ու հանուն աշխարհում մարդու իրավունքների ոլորտում առաջնորդության Միացյալ Նահանգները վերջապես պետք է միանա Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ի անդամ մեր 11 դաշնակիցներին և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Սենատորներ Բարբարա Բոքսերը և Էդ Մարքին միացել են օրինագծին որպես համահեղինակներ:
Սենատի նիստում քննարկելու համար բանաձևը նախ պետք է ընդունվի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողում:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է սենատորների նախաձեռնությունը:
Թուրքական լրատվամիջոցները ևս անդրադարձել են սենատորների նախաձեռնությանը՝ ներկայացնելով մեջբերումներ նրանց ելույթներից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագիծ: Այս օրինագծի համահեղինակներ են կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն (Կալիֆորնիա, հանրապետական), Ադամ Շիֆը (Կալիֆորնիա, դեմոկրատ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը (Նյու Ջերսի, դեմոկրատ) և Մայքլ Գրիմը (Նյու Յորք, հանրապետական): Շուրջ հինգ տասնյակ կոնգրեսականներ միացել են նրանց նախաձեռությանը: