Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ․ «Ականը պայթել է հողային աշխատանքների հետևանքով»


Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում ապրիլի 7-ի երեկոյան պայթել է հակատանկային ական, որը խորը թաղված է եղել հողում, այն հայտնաբերելը հատուկ սարքավորումներով հնարավոր չի եղել, և պայթյունի պատճառը եղել են տարածքում իրականացվող հողային աշխատանքները: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս եզրակացությանն է հանգել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանցի երեք զինծառայողի մահվան և վեցի վիրավորվելու պատճառ դարձած պատահարի քննության արդյունքում:

Անձամբ քննություն իրականացնելու նպատակով երեկ դեպքի վայր էր մեկնել երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննում է զինդատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG