Մատչելիության հղումներ

Աշգաբատում հանդիպեցին Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության
Այսօր Թուրքմենստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնարկել են Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները:

Հայ - թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, երկու երկրների կառավարությունների միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր:

Սարգսյանը և Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ - թուրքմենական համատեղ հայտարարություն:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG