Այս պահին վերջնական որոշում չի կայացվել, թե ո՞վ կլինի վարչապետը, այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Այսինքն, դեռ վերջնական որոշում չունի Սերժ Սարգսյանը», - այս դիտարկմանը իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց․ - «Իհարկե, վերջնական որոշում չկա, կարծում եմ, որ երևի թե հինգշաբթի օրը նորից [Հանրապետականի ղեկավարությունը] կհավաքվենք, երևի քննության նյութ կդառնա նաև էդ խնդիրները»:
Մամուլը որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդ շրջանառում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Լրատվամիջոցների ուշադրությունից չէր վրիպել նաև այն փաստը, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շտապել էր հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ: Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը թեև չհաստատեց, որ Աբրահամյանը հավանական թեկնածուների մեջ է, բայցևայնպես բավականաչափ գովեց Աբրահամյանի կարողությունները՝ վստահեցնելով, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար:
«Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:
Նա դրական պատասխան տվեց «Ազատության» հարցին՝ կուզենա՞ր արդյոք, որ Հովիկ Աբրահամյանը լիներ վարչապետ: «Իհարկե կուզենայի, մեր ցանկացած թիմակցի կուզենայի, որպեսզի վարչապետ լիներ, իսկ ինչ վերաբերում է անձին Հովիկ Աբրահամյանի՝ ասեմ, որ պրոֆեսիոնալ չինովնիկ է Աբրահամյանը, և կարծում եմ, որ այդտեղ որպես բնութագիր կարելի է շեշտադրումներ անել», - ասաց Սահակյանը՝ հավելելով․ - «Բայց թե ով կլինի վարչապետը՝ դեռևս քննարկման փուլում է»:
«Խնդիրն այն է, որ վարչապետ պիտի լինի նա, ով կկարողանա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև ընդունելի կլինի մյուս քաղաքական ուժերի կողմից: Հովիկ Աբրահամյանը այդպիսին կլինի՞», - այս հարցին էլ իշխող կուսակցության փոխնախագահը պատասխանեց․ - «Համենայն դեպս, ինքը կարողանում է ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ գտնել: Դրա համար էլ ասում եմ, որ այդ տեսակետից արժանիքները բավարար են»:
Դիտարկմանը, որ կարելի է ասել՝ Աբրահամյանը ընդունելի կարող է լինել, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, որը բարձրացնում էր վարչապետի, կառավարության հրաժարականի պահանջը, Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Ասեմ հետևյալը, որ ինքը ընդունելի է, եթե խորհրդարանին է վերաբերում, բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունելի է, և այն խորհրդակցությունները, որ ինքն է անցկացնում քաղաքական ուժերի հետ, կարծում եմ՝ մշտապես եզրահանգումները, լուծումները գտնվում են»:
Իշխող Հանրապետականի փոխնախագահը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե վարչապետ նշանակելիս Սերժ Սարգսյանը հաշվի է առնելու ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական գործոնները, այսինքն, որ նոր վարչապետը ընկալելի լինի և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար: Սահակյանի համոզմամբ, վարչապետի թեկնածուն պետք է ընդունելի լինի իր իսկ քաղաքական ուժի և Հայաստանի հասարակության համար:
«Հովիկ Աբրահամյանն այդպիսին է, բայց նման հատկանիշներով թեկնածուները շատ են, ասաց Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում ինքը պնդում է, որ վարչապետը լինի իշխող Հանրապետականից․ - «Ես իմ կանխատեսումները ունեմ, ես նաև գիտակցում եմ, ով կարող է վարչապետ լինել: Կարող եմ ասել՝ ոչ շատ, բայց գոնե չնչին ինֆորմացիաներ ունեմ, բայց ժամանակից շուտ չեմ ուզում հանդես գալ: Ես պնդում եմ, որ լինի Հանրապետականից, բայց նույնիսկ եթե Հանրապետական կուսակցության անդամ չլինի, դա համակիրներից որևէ մեկը կարող է լինել: Վերջին հաշվով, եթե քննարկում ես, մեծամասնությունը ինչպես ուզում է, այնպես էլ ընտրում է: Ես կողմնակից եմ, իհարկե, որ լինի հանրապետական»:
Մեր հարցին՝ «այսինքն Սերժ Սարգսյանը արդեն որոշում չի՞ կայացրել», Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյան, որպես պետական քաղաքական գործիչ, նման հարցերը շատ ամփոփված և լուրջ է վերաբերվում: Այդպես հեղհեղուկ ճանապարհներով հնարավոր չէ մտքերը կարդալ և մենք էլ մեզ թույլ տա ժամանակից առաջ ընկնել, և ինչպես դուք եք հիմա փորձում ինձ պեղումների ենթարկել, և փորձենք ինչ-որ բան ասել: Այն անձերը, որոնց մասին խոսք է գնացել, դեռևս այդպիսի շատ և շատ նորից անձեր ունենք»: