Վարչապետ փոխելով երկրի վիճակը չի փոխվի, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ուրբաթ օրը Վանաձորում հայտարարեց, թե իշխանությունը վերից վար պետք է փոխվի։
Վանաձորցիների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգության» առաջնորդը մի քանի անգամ շեշտեց, որ անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն.- «Կարծում եմ՝ դա արտացոլում է, որ վատ է վիճակը մեր երկրում, և պետք է փոխվի այդ իշխանությունը»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե այս տարի իշխանափոխության հարցը չլուծվի, ապա երկիրը տնտեսապես տուժելու է, արտագաղթը շարունակվելու է, Հայաստանը կորցնելու է անկախությունը։
«Ոչ միայն պետք է առաջնորդները հանդիպեն, նպատակ, գործողությունների ծրագիր ճշտեն, այլ պետք է արդեն այսքանից հետո, երեկվա լուրից հետո քայլ առաջ կատարեն, ականջալուր լինեն ժողովրդի պահանջին և ամբողջական իշխանափոխություն պահանջեն՝ Սերժ Սարգսյանից սկսյալ»,- ասաց Հովհաննիսյանը։
Վանաձորցիների հետ հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց, որ Կառավարության հրաժարականով նախագահ Սարգսյանը փորձում է կանխել չորս ընդդիմադիր ուժերի գործողությունները: Մարտիրոսյանի խոսքով, կառավարության հրաժարականի իրենց պահանջը ամբողջական իշխանափոխության առաջին փուլն էր միայն: Քանի որ իշխանությունները մեկ քայլ առաջ անցան, ուստի ընդդիմադիր քառյակի ղեկավարները պետք է անհապաղ հանդիպեն և քննարկեն հետագա քայլերը:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ պետք է կոնկրետ գործողությունների դիմել․ - «Առանց ամբողջական իշխանափոխության՝ ոչ մի փոփոխություն: Գնալով տնտեսությունը պիտի նվազի, թանկացումները շարունակվեն, Հայաստանի ենթարկվածությունը օտար ուժերին պիտի շարունակվի: Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ, կիսամիջոցներով մեր հարցը կլուծվի: Դրա համար մենք պնդում ենք, պնդել ենք և ժողովրդի պահանջն է, որ լինի ամբողջական, խաղաղ, սահմանադրական հեղափոխություն»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ասաց, որ ապրիլի 9-ին հանդես կգա հայտարարությամբ:
Վանաձորից Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Գյումրի, որտեղ ևս նախահավաք է անցկացրել: