«Դեմ եմ» շարժումն այսօր կոչ արեց իշխանություններին անհապաղ չեղարկել կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, որի մի շարք հոդվածներ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց:
Ըստ թիմի անդամ Հակոբ Արշակյանի՝ սա հնարավորություն կտա խուսափել իրավական այն քաոսից, որը ստեղծվել է ՍԴ-ի որոշումը հակասական մեկնաբանելու հետևանքով:
«Անցնել նախորդ համակարգին, վերադարձնել բոլորի գումարները, նախորդ համակարգը գործող համակարգ էր և կարելի է շատ արագ կրկին անցնել դրան»,- ասաց Արշակյանը։
Օրենքը փաստորեն մինչև սեպտեմբերի 30-ը պետք է լրամշակվի. արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգել է աշխատանքային խումբ ստեղծել այս հարցով: Հարկ է նշել, որ «Դեմ եմ»-ի անդամները տարբեր առիթներով ասել են, որ հանրությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա այս գործընթացում:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք կառավարության մաս կազմելու և այս աշխատանքներին միանալու առաջարկ ստացե՞լ են, «Դեմ եմ»-ի անդամներն ասացին, որ դեռ նման առաջարկ չի եղել։
«Լինելու դեպքում մենք կքննարկենք»,- ասաց Դավիթ Մանուկյան.- «Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Դեմ եմ»-ը պիտի կառավարության մաս կազմի, եթե այն քաղաքացիական նախաձեռնություն է»։
Անդրադառնալով ՍԴ-ի որոշումից հետո ստեղծված իրավիճակին՝ նախաձեռնությունը հորդորում է գործատուներին որպես հիմք ընդունել ՍԴ-ի որոշման 6-րդ կետը, որի համաձայն առանց անձի ցանկության որևէ մեկը իրավասու չէ տնօրինել նրա աշխատավարձը: «Դեմ եմ»-ի անդամներ Դավիթ Դավթյանն ու Դավիթ Մանուկյանը նաև շեշտում են, որ այս պայքարում շատ կարևոր է, որ գործատու-աշխատող հարաբերությունները չտուժեն: Նրանք կոչ արեցին գործատուներին և աշխատողներին համատեղ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում։
«Ցավոք, մեր երկրում ՍԴ-ի որոշումները կյանքի կոչելու համար պետք է պայքարես»,- նկատեց Մանուկյանը։
Քաղաքացիական նախաձեռնությունը իր ֆեյսբուքայն էջում տեղադրել է գործատուին ուղղված նամակի օրինակը. արդեն այսօր գործատուներից «Անտարես» հրատարակչության տնօրենը հրապարակավ հայտնեց, որ հակասահմանադրական քայլի չի դիմելու և աշխատավարձերից պահումներ չի անելու:
Երեկ էլ «Դեմ եմ»-ը մի նոր փաստաթուղթ տեղադրեց էջում Կենտրոնական դեպոզիատրիային, Կենտրոնական բանկին և Ֆինանսների նախարարությանը դիմելու համար: Այդուհանդերձ, բաց է մնում մի հարց. եթե Պետական եկամուտների կոմիտեին փոփոխություն չկատարի էլեկտրոնային հաշվետվության մեջ և չանջատի պարտադիր կուտակային պահումների ինքնահաշվիչը, ինչպե՞ս պետք է փոխանցումներ չկատարած հաշվապահները զերծ մնան հետագա տույժ-տուգանքներից:
«Դեմ եմ» թիմը վստահեցնում է, որ դեռ ընտրել են իշխանություններին կոչով դիմելու տարբերակը, սակայն, ցանկալի արդյունքների չհասնելու դեպքում կանցնեն ճնշման այլ տարբերակի:
«Հենց դա է պատճառը, որ մենք մեր մեսիջը ուղղում ենք իշխանություններին։ Մենք ասում ենք ետ կանգնեք տույժերի, տուգանքների ճանապարհով գնալուց»։
Ստեղծված իրավիճակը հղի է վտանգավոր հետևանքներով, ասում էին «Դեմ եմ»-ի անդամները՝ մատնանշելով մի քանի կոնկրետ օրինակ՝ կնվազի միջազգային ներդրումների թիվը, կավելանա մասնագետների արտահոսքը։
«Բազմաթիվ ընկերություններ այստեղ այսպիսի քաշքշուկների, տարաբնույթ մեկնաբանություններ արդյունքում նրանք կարող են ուղղակի վերագրանցել իրենց ֆիրմաները հարևան երկրներում՝ հաշվի առնելով այնտեղի համեմատաբար մեղմ հարկային համակարգը»,- ասաց Հակոբ Արշակյանը։
«Դեմ եմ»-ը անհիմն է համարում այն մեղադրանքները, թե շարժումը պետք է ավելի կոշտ արձագանքեր և չսպասեր մինչև ապրիլի 12-ի հավաքը: Թիմը պնդում է, որ ոչ մի դադար չի եղել, պարզապես ժամանակ էր պետք իրավիճակին խելամիտ գնահատականներ տալու և հետագա գործողությունները արդյունավետ կազմակերպելու համար: Հակոբ Արշակյանն էլ ավելացրեց, որ արդեն սոցիալական ցանցերում մարդիկ պայքարի նոր տարբերակներ են առաջարկում. - «Կոմունալ վճարները չվճարելու, բանկերի բոյկոտի և այլնի վերաբերյալ... սա հղի է շատ լուրջ հետևանքներով, եթե սա տարերային բնույթ կրի, մենք պետք է բոլորս հասկանանք, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի համար»։