Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ընտրապայքարը և իր թեկնածությունը հանել` հօգուտ Պյոտր Պորոշենկոյի:

Ավելի վաղ նախագահի թեկնածուներից Վիտալի Կլիչկոն հանել էր իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի և կոչ էր արել նույն կերպ վարվել նաև Յուլիա Տիմոշենկոյին` հանուն Ուկրաինայի միասնականության:

Տիմոշենկոն նաև անթույլատրելի է համարել մայիսի 25-ին նշանակված նախագահական արտահերթ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ քննարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG