Մատչելիության հղումներ

«Ժառանգության» առաջնորդը «անխոհեմ» է համարում Սարգսյանի հայտարարությունը Ղրիմի հանրաքվեի մասին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ուկրաինական ճգնաժամի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ «անխոհեմ» և «սխալ ուղղությամբ» արված քայլ բնորոշեց Հայաստանի նախագահի հայտարարությունը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ:

Մարտի 19-ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հայտնի հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին, Սերժ Սարգսյանը արձանագրել էր, որ «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն խաղաղ, իրավական և բանակցային ճանապարհով: Այս առումով Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, գործող նախագահը, կեղծելով անցյալ տարվա ընտրությունները և այդ ընտրությունները ճանաչել տալով բոլորի կողմից՝ Արևմուտքից մինչև Ռուսաստան և Ուկրաինա, Ղրիմում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված գործողությունը իր տրված գնահատակով անխոհեմ քայլ է [արել] և սխալ ուղղությամբ»,- այսօր ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանի իշխանությունները «պարտավոր են վերջ տալ աչքակապությանը, միջազգային իրավունքի գերակա սկզբունքները չշփոթել դրանց նենգափոխումների հետ և ցուցաբերել անկախ պետության իշխանության վայել կեցվածք» :

«Ի հեճուկս ադրբեջանական ակտիվ քարոզչության, հատկապես Արևմուտքում, Ղրիմի և Արցախի միջև որևէ աղերս չկա: Եթե որևէ օտար ուժ ապագայում փորձի Արցախը բռնակցել իրեն, այդ դեպքում կարող ենք խոսել նմանությունների մասին», - եզրափակեց Հովհաննսիայնը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG