Տասնյակ բնապահպաններ այսօր ներխուժեցին Կառավարության կազմակերպած հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովի դահլիճ: Երիտասարդները բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում էին խմել Հայաստանի գետերի ջուրը՝ ցույց տալով, թե որքան աղտոտված են դրանք թափոնների հետեւանքով: