Մատչելիության հղումներ

Պետդուման այսօր կվավերացնի Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագիրը


Ռուսաստանի Պետական դուման այսօր արտահերթ նիստում կվավերացնի Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը։

Ղրիմի անեքսիան դատապարտել են ԱՄՆ-ը և այլ արևմտյան պետություններ՝ համարելով դա անօրինական։

Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը ստորագրվեց մարտի 18-ին։ Այն ստորագրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարը և Սևաստոպոլի քաղաքապետը:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ուրբաթ օրը Կիև կատարելիք այցից առաջ, Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նպատակ ունենալով մեղմացնել միջազգային լարվածությունը։

Ռուսաստանը չորեքշաբթի սկսեց Ղրիմի բնակիչների համար անձնագրեր թողարկել՝ հայտարարելով, որ նրանք այժմ Ռուսաստանի քաղաքացիներ են։

Կիևը իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինա ժամանող ռուսաստանիցիների համար կսկսի վիզային ռեժիմ կիրառել։ Ուկրաինայի կառավարությունը նաև հայտարարել է, որ մտադիր է իր զինվորներին հանել Ղրիմում գտնվող երկու ուկրաինական ռազմաբազաներից, ներառյալ՝ Սևաստոպոլի ռազմածովային բազայի գլխավոր շտաբից՝ այն բանից հետո, երբ այն հարձակման էր ենթարկվել ռուսամետ ուժերի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG