Փակ դռների հետևում մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին:
Հանրապետական մեծամասնության դիմադրությունը նախատեսում են ճեղքել «համաժողովրդական մոբիլիզացիայով»․ - «Իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Նրանք շատ լավ հասկանում են, որ եթե այն, ինչ եղավ, օրինակ, Յանուկովիչի հետ, կարող է լինել իրենց հետ»:
Զուրաբյանն ասաց, թե ապրիլի 28-ին «Հանրապետական ճահիճին» այլընտրանք են առաջարկելու՝ սոցիալ-տնտեսական համապարփակ ծրագիր:
Նրա խոսքով՝ մինչև կառավարությանն անվստահություն հայտնելու համաձայնեցված հարցը խորհրդարանում բարձրացնելը, քառյակը դրա հաջողությունը հասունացնելու է տարբեր հանրային միջոցառումներով: Հղում անելով մարտիմեկյան հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Զուրաբյանն ասաց, թե Հանրապետական կառավարության կազմում ոչ մի դեպքում չեն ընդգրկվի:
Նա փոխանցեց, որ կադրային հարցեր չեն քննարկել: Վստահ են մի բանում՝ այսօրվա կառավարությունը հեռանալու է, իրենք են բարելավելու ժողովրդի վիճակը․ - «Այսինքն դուք ուզում եք համարեք, որ մենք արդեն այնքան վերջացած մարդ ենք, որ ինչ-որ գործ ձեռնակում ենք՝ որևէ հույս չունենալո՞վ: Մենք վստահ ենք, որ շատ ճիշտ գործ ենք բռնել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ կիսում են անցած շաբաթավերջին Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած տեսակետը, թե կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է: Այդուհանդերձ այս պահին հրաժարակի հարց են դնում, որովհետև համախմբման գործիք են համարում․ - «Ինքնին արդեն լավ գործընթաց է: Բայց նաև՝ ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչև վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի, այս կոռումպացված ռեժիմի հեռացումը: Մենք հենց այդպես էլ դիտարկում ենք: Այնպես որ, այդ հարցում որևէ տարաձայնություն մենք չունենք պարոն Հովհաննիսյանի հետ»:
Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հրավիրած հանդիպումները դարձան որոշման հանգելու խթան, Զուրաբյանը պատասխանեց․ - «Ո՛չ կուզեմ նսեմացնել, ո՛չ էլ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը հավասար ներդրում ունեն այս որոշումների կայացման գործում»:
Անդրադառնալով «Դեմ եմ» շարժմանը երկխոսության հրավիրելու մասին վարչապետի հայտարարությանը՝ Զուրաբյանն ասաց, որ դա չի ազդի կառավարության հրաժարականի պահանջի վրա․ - «Կարող է ինչ-որ մի հարցում նահանջեն, բայց մեծ հաշվով այդ կառավարության կոռուպցիոն, քերթող, թալանչի, ոչ կոմպետենտ բնույթը չի փոխվելու»:
Մինչև կառավարության հրաժարականը քառյակը հանդես կգա մեկ այլ միասնական նախաձեռնությամբ․ Զուրաբյանի ձևակերպմամբ՝ «քերթման սխեմաների» բացահայտումն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով»․ - «Մարտի 24-ին մենք առաջարկելու ենք կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականների ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքները սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը»:
Տեղեկացնենք նաև, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը որոշել են մասնակցել «Դեմ եմ» շարժման՝ շաբաթ օրը նախատեսված հանրահավաքին: