Պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ աստիճանաբար հակվում են արմատական փոփոխությունների իրականացման մտքին, շաբաթ օրը Ազատության հրապարակում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի հարթակից հնչեցնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը:
Տեր-Պետրոսյան համոզմամբ՝ այս շերտերի այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում.- «.. Ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»։
ՀԱԿ առաջնորդի խոսքով՝ խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունները, կամ ինչպես ընդդիմադիր առաջնորդը ձևակերպեց, հրաշալի քառյակը պետք է մշակի խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզը, և այդ ուղղությամբ առաջին քայլերը, ըստ կոնգրեսի առաջնորդի, կարծես թե արդեն արվում են: Առաջին նախագահը հիշեցրեց, որ Կոնգրեսը ձգտում է ամբողջական իշխանափոխության՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով, միաժամանակ գիտակցելով, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։
«Վերջիններս, սակայն, հակված են փուլային, հանգրվանային լուծման, այսինքն` նախ պարտադրել կառավարության հրաժարականը, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով, Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության, անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»,- ասաց նա։
Ըստ այդմ, Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցմամբ, հաջորդ հանրահավաքը տեղի կունենա այն ժամանակ, երբ խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը Ազգային ժողովում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը։
«Համոզված եմ, որ համարժեք արձագանքի և հասարակական ու քաղաքական ուժերի համախմբման պարագայում, այսօրվա հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ` սահմանադրական ճանապարհով հանգեցնելով խաղաղ իշխանափոխության և բացառելով բռնության ցանկացած դրսևորում ընդդիմության կողմից։ Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք։ Ուստի ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու և մեզանից այլ բան պահանջելու իրավունք չունի։ Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն ու քաջություն ունենան և անձամբ իրականացնեն իրենց պահանջները։ Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք։ Եթե մեզ հետ համաձայն չեն և ուզում են գնալ այլ ճանապարհով, թող գնան»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, խորհրդարանի մյուս ոչ իշխանական ուժերից հանրահավաքում որևէ մեկը ելույթ չունեցավ, սակայն ժողովրդի շարքերում կանգնած էին ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հանրահավաքի ավարտին մոտեցավ Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե կողմ է քննարկել առաջարկված օրակարգը:
Իր ելույթում առաջին նախագահը ընդգծեց, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։
«Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի։ Ուրիշ խնդիր այսօր չկա»,- ասաց նա։
Հիշեցնելու համար, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունն ի վիճակի չէ իրականացնել այս առաքելությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հրապարակած իր հոդվածից հատված ընթերցեց։
«Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եվ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար, ընդ որում` թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական, և թե՛ բարոյահոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև. այն է` կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ` փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի։ Փառապանծ գեներալի հանճարեղ բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա՛»,- ասաց նա։
Իր ծավալուն ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին՝ որակելով դա դարի հանցագործություն, ասաց՝ բոլորի աչքի առաջ, պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար, քանի որ այդ գումարը չի մուտքագրվել Հայաստանի բյուջե: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ չի կարծում, թե ամերիկյան ընկերություններն այս հանցագործության հետ որևէ կապ ունեն։ Բացի այդ, ըստ առաջին նախագահի, այս գործարքը նաև դրական կողմեր ունի՝ երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու և այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձևավորելու տեսանկյունից:
Անդրադառնալով գազային աղմկահարույց համաձայնագրերին՝ Տեր-Պետրոսյանն ասաց․- «․․․բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված 300 միլիոն դոլարի հասնող պարտքի խայտառակ փաստը, ավելի ճիշտ` պետական մակարդակի հանցագործությունը։ Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ին զիջեց «ՀայՌուսգազարդ»-ի իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասը, զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից, ինչպես նաև «Գազպրոմ»-ի հետ կնքեց երկարաժամկետ մի ստրկական պայմանագիր, որի նմանը թերևս չի եղել եվրոպական տերություններին Օսմանյան կայսրության զիջած կոնցեսիաների ժամանակներից ի վեր, որոնցով, բացի տնտեսական արտոնություններից, նաև էքստրատերիտորիալ իրավունք էր շնորհվում օտարերկրյա ընկերություններին»։