Մատչելիության հղումներ

Մինասյան․ - «Փորձում են սեպ խրել քաղաքական և քաղաքացիական հատվածների միջև»


Մինասյան․ «Փորձում են սեպ խրել քաղաքական և քաղաքացիական հատվածների միջև»
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Մինասյան․ «Փորձում են սեպ խրել քաղաքական և քաղաքացիական հատվածների միջև»

Դաշնակցական պատգամավորը նաև պնդում է, որ իրենք չեն փորձում կուսակցականացնել շարժումը:

«Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ջակագովները, չունենալով պատասխան քաղաքացիներին, կուսակցություններին, ընկել են ցնցումների մեջ և փորձում են սեպ խրել քաղաքական և քաղաքացիական հատվածներիի միջև»․ - ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ֆինանսերի նախարար Դավիթ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե մարտի 7-ին նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը ոչ թե քաղաքացիական ակտիվիստների, այլ տարբեր քաղաքական ուժերի աշխատանքն է եղել:

Հիշեցնենք, որ այդ օրը «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև․ ակտիվիստները պարզաբանումներ էին պահանջում նախարար Դավիթ Սարգսյանից՝ կոււտակային կենսաթոշակյի շուրջ ստեղծված քաոսային իրավիճակի վերաբերյալ: նախարարը չիջավ շենքից, ակտիվիստներն էլ փակեցին Նալբանդյան փողոցը:

Մինասյանը հիշեցնում է, որ շարժումը սկսվել է ակտիվ քաղաքացիական նախաձեռնության կողմից․ - «Այն, ինչ Ֆինանսների նախարարը փորձում է ներկայացնել, թե իբր քաղաքականացվում է, ի սկզբանե փորձ է արվում խեղաթյուրել և սեպ խրել քաղաքական և քաղաքացիական հատվածի միջև: Ակնհայտ է, որ մենք չենք հետապնդում որևէ ձևով կուսակցականացնել այս շարժումը: Հակառակը՝ մենք փորձում ենք, որպեսզի քաղաքացիական ամենալայն աջակցությունը ստանա այս շարժումը, որպեսզի կարողանանք իշխանություններին պարտադրել կատարելու հստակ փոփոխություն»:

Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը արհամարհել և անտեսել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը․ - «Սա նշանակում է, որ կառավարության յուրաքանչյուր անդամ, ով փորձում է արդարացնել իրենց հակաիրավական վարքագիծը, փորձելու է, բնականաբար, մեղքը գցել կուսակցությունների, քաղաքացիների կամ քաղաքական այլ ուժերի վրա»:

Ակտիվիստները ևս պնդում են, որ համագործակցում են, սակայն որևէ կուսակցության որևէ հրահանգի չեն ենթարկվում:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գեորգիսյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց՝ գուցե որոշ կուսակցությունների աջակիցներ ներկա եղել են այդ ակցիային, սակայն՝ որպես քաղաքացի:

Պայքարը կուսակցականացնելու փորձերը Գեորգիսյանը որակում է որպես սադրանք: Նրա խոսքով՝ իշխանական թևի այս գործողություններն ավելի ակնհայտ են դառնում մարտի 22-ին ակնկալվող հանրահավաքից առաջ: Նա հիշեցրեց, որ նման փորձեր նախորդել են նաև հունվարի 18-ի հանրահավաքին․ - «Հերթական սադրանք եմ որպես դիտարկում: Հերթական փորձ շարժման վրա ինչ-որ ստվեր, ինչ-որ սև բիծ թողնելու: Թեկուզ և հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական, որովհետև մենք գործ ունենք քաղաքական ուժերի հետ, բայց մենք քաղաքացիներ ենք, մենք չենք հարում որևէ կուսակցության: Սա քաղաքացիների մի խումբ է, որը պայքարում է իրենք իրավունքների համար»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, երբ մի կողմից ֆինանսների նախարարն այսպիսի հայտարություն է անում, մյուս կողմից՝ կառավարության առանձին ներկայացուցիչներ կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տալիս, արդեն խոսում է այն մասին, որ այս շարժումը մտահոգում է իշխանություններին․ - «Ակնհայտ է մի բան․ մարտի 22-ին մեր հասարակության ակտիվությունից է կախված այս շարժման հաջողությունը: Եվ բնական է, որ կառավարության անդամները, իշխանության առանձին ներկայացուցիչներ սարսափում են դրանից: Սա ևս մեկ ազդակ է, որ ցույց տանք՝ Հայաստանի քաղաքացին հպարտ է, ինքն իր իրավունքների տերն է, և բոլոր այն քաղաքական ուժերը, որ աջակցում են Հայաստանի քաղաքացու իրավունքների իրացմանը, պատրաստ են մինչև վերջ գնալ»:
XS
SM
MD
LG