«Դեմ եմ» շարժումը անընդունելի է համարում իշխանությունների նախաձեռնությունը՝ որպես հարկ ձևակերպել պարտադիր կուտակային վճարները:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը պատրաստել է օրենքի պահուստային տարբերակ․ եթե Սահմանդրական դատարանը որոշի, որ կուտակայինի վճարները հակասահմանադրական են, քանի որ մայր օրենքով պարտադիր են միայն հարկերն ու տուրքերը, ապա գործադիրը Ազգային ժողով է ուղարկվելու օրենքի փոփոխված տարբերակը՝ վճարները ձևակերպելով որպես հարկ: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ այս քայլից հետո իրենց շարժումը նոր թափ կհավաքի:
«Ոչ մի տարբերություն չկա՝ կվերցնեն դա աշխատողից որպես կենսաթոշակային վճար, թե հարկը կավելացնեն՝ գործատուների վրա դնելով այդ բեռը: Սա հակասոցիալական է, հակամարդկային է: Եթե գործատուից ավելի շատ գումար հարկեն, բնականաբար, եթե նա արտադրող է, արտադրանքի գինն է բարձրացնելու, պետք է փոխհատուցի դա: Դա հանգեցնելու է հակասոցիալական երևույթների»,- ասաց Մանուկյանը:
Գևորգ Գորգիսյանի գնահատմամբ, իշխանությունների առաջարկած այս լուծմամբ էլ միևնույնն է խախտվելու ժողովրդի նորմալ ապրելու իրավունքը, իսկ օրենքի սահմանադրականության հարցը չի լուծվելու:
«Մինչև հիմա բոլոր պետական կառույցներից միայն լսում ենք՝ ինչ ուզում է լինի, օրենքը անցնելու է: Հիմա փաստորեն իրենք էլ են կասկածում, որ օրենքը սահմանադրական է: Բայց եթե նույնիսկ սա մտնի որպես հարկատեսակ, դա ի՞նչ է նշանակում: Եթե գործելու է նորից 1974 թվականի շեմը, իսկ հարկը չի կարող մեկի վրա մի ձևով ազդել, մյուսի վրա մեկ այլ ձևով: Սա նույնպես հակասահմանադրական կլինի»,- ասաց Գորգիսյանը:
«Դեմ եմ» շարժումը պնդում է, որ պայքարում է ոչ միայն մարդկանց աշխատավարձերի, այլ հիմնականում երկրի տնտեսության համար, ուստի, ըստ Հակոբ Արշակյանի, լինի պարտադիր վճար թե հարկ՝ միևնույն է կուտակային համակարգը նպաստելու է արտագաղթին․- «Շարժման մարելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ չի եղել այնպիսի որոշում, որը քաղաքացու շահերից է բխում, այդ շարժումը չի մարելու: Եթե մտցնում են որպես հարկատեսակ, ի վերջո սա նստելու է բիզնեսի վզին: Եթե այսպիսի ճնշումներ են գործադրում մանր ու միջին բիզնեսի, նաև մեծ բիզնեսի վրա, այդ գործարարները կարող են տանել, իրենց ընկերությունը գրանցել, օրինակ, Վրաստանում կամ Ռուսաստանում: Եթե այդ փողերը դուրս են գնում, դա արդեն պահվում է պետությունից»:
«Դեմ եմ»-ի անդամներն այժմ պատրաստվում են Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, որտեղ Սահմանադրական դատարանի որոշմանն ընդառաջ ներկայացնելու են ակնկալիքներն ու նաև այն, թե ինչ քայլերի են պատրաստ, եթե դատարանի որոշումը չբավարարի իրենց: Նախաձեռնությունն առայժմ քննարկում է, և ինչպես Հակոբ Արշակյանը փոխանցեց, այժմ բացառված չէ, որ ինչպես նախորդ անգամ, այս հանրահավաքում էլ ելույթ ունենան նաև ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները:
Մինչ այդ երիտասարդները կշարունակեն շրջել բուհերում, ասում են՝ իշխանությունները հասկացան, որ գործ ունեն լուրջ պատրաստված քաղաքացիների հետ, ոչ թե մի քանի արկածախնդիրների, ինչպես բնորոշում էին: «Դեմ եմ» շարժումը սրանով է բացատրում ուժի կիրառումը վերջին ցույցի ժամանակ, երբ ֆինանսների նախարարության առջև բախում տեղի ունեցավ ոստիկանների հետ, ապա մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին․- «Եթե սկսել են բիրտ ուժ կիրառել, ուրեմն այլ լուծումներ արդեն չեն կարողանում գտնել»:
«Բազմիցս ասել ենք, որ սա այսպիսի թափ կստանա, հատկապես երբ արդեն սկսեն պահումները անել: Զարմանում եմ, որ հակառակ կողմն է զարմանում այս ամեն ինչից, տեսնում ենք իրենց ոչ ադեկվատ վարքագիծը: Խուճապի նման բան է սկսվել արդեն»,֊ ասաց Գևորգ Գորգիսյանը: