Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ անցած տարվա վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Եվրամիությունն ու Հայաստանը ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու Եվրամիության դեսպանը այսօր էկոնոմիկայի նախարարությունում յուրատեսակ շնորհանդես իրականացրեցին՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք մտադիր է իրականացնել Եվրամիությունը մեր երկրում:
«Թվինինգ», «Թայեքս» ու «Սիգմա» ծրագրերի միջոցով հետայսու Եվրամիությունը մտադիր է իր աջակցությունը Հայաստանում նախևառաջ ուղղել մասնավոր, քաղաքացիական հատվածին, արդարադատության ոլորտին և գյուղատնտեսությանը: Թվեր չնշվեցին:
«Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո սա առաջին հանրային միջոցառումն է, և մենք ընտրել ենք Հայաստանին աջակցելու յուրահատուկ գործիքներ, որոնք մենք՝ մեր հայաստանցի գործընկերների հետ միասին օգտագործում ենք՝ առաջ մղելու Վիլնյուսում համաձայնեցված օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս գործիքները Հայաստանին Եվրամիության կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցության մի մասն են միայն, որովհետև Եվրամիության ու Հայաստանի փոխհարաբերությունները, որոնք համաձայնեցվեցին վիլնյուսյան գագաթնաժողովում, ավելի ընդգրկուն են, քան այսօր ներկայացված ծրագրերը»:
Եվրամիության դեսպանը շարունակեց, որ այսօր Եվրամիությունն ու Հայաստանը ձգտում են արդիականացնել դեռ 2006-ին Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը և առաջ շարժվել այդ տարբերակով:
Փաստորեն, կարող ենք ասել, Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի փոխարեն այսօր Երևանն ու Բրյուսելը ձգտում են առաջ շարժվել նշված Գործողությունների ծրագրի արդիականացված տարբերակով․ - «Այն, ինչի շուրջ մենք այսօր պետք է կենտրոնանանք՝ մեր հարաբերությունների վերաձևակերպումն է ու Գործողությունների ծրագրի արդիականացումը»:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն օրերս հայտարարել է, թե Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
Այսօր Տրայան Հրիսթեայից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նույնը Հայաստանի պարագայում: Դեսպանը արձագանքեց, թե Հայաստանի վերաբերյալ համաձայնագիրը պայմանագրերի փաթեթ չէր, այլ մեկ միասնական համաձայնագիր․ - «Վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում այս խնդրին արդեն իսկ անդրադարձ է եղել ու ես չեմ կարծում, որ մենք պետք է վերադառնանք դրան»:
Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքում, հիշեցնենք, Եվրամիությունը, փաստորեն, հրաժարվեց Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը: