Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում սահմանեց երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում` 50-հազարական դրամ (մոտ 125 դոլար), երրորդ և չորրորդ երեխաների ծնվելու դեպքում` 1-ական միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1․5 միլիոն դրամ:
Անցած տարվա հունվարից մինչ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնն էր՝ 50 հազար դրամ, սակայն ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար նպաստը 430 հազար դրամ էր:
Անցած տարվա հունվարից մինչ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնն էր՝ 50 հազար դրամ, սակայն ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար նպաստը 430 հազար դրամ էր: