Մատչելիության հղումներ

Քերրի - Լավրով հանդիպումը «ծանր» էր


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Փարիզում, 5-ը մարտի, 2014թ․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Փարիզում, 5-ը մարտի, 2014թ․
«Մենք թույլ չենք տա խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Փարիզում անցկացրած բանակցությունների ավարտին:

Ամերիկացի պաշտոնյան հանդիպումը գնահատել է ծանր՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին շարունակելու են դիվանագիտական ջանքեր ներդնել՝ հաղթահարելու ռուս - ուկրաինական ճգնաժամը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, մինչդեռ, հայտարարել է, թե Ջոն Քերրին համաձայնել է, որ կողմերը պետք է վերադառնան փետրվարի 21-ին Կիևում ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի՝ Վիկտոր Յանուկովիչը շարունակում է պաշտոնավարել մինչև արտահերթ նախագահական ընտրությունները:

Լավրովը պնդել է, որ չի ճանաչում Ուկրաինայի նոր իշխանություններին՝ հրաժարվելով Փարիզում հանդիպել Կիևի ներկայացուցչին:

Բանակցություններին մասնակցել են նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները:

Քերրի - Լավրով հաջորդ հանդիպումը երկու օրից Հռոմում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG