Մատչելիության հղումներ

Բախում, բերման ենթարկվածներ` Ռուսաստանի դեսպանատան առջև


Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ. 3 մասնակից բերման են ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:07:08 0:00
Այսօր բախում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև, երբ տասնյակ քաղաքացիներ փորձում էին բողոքի ակցիա անցկացնել:

Ոստիկանները պատ կազմած նախ ցույցի մասնակիցներին հրելով հեռացրին դեսպանատան մոտից, ապա պահանջում էին անցնել մայթն ու այնտեղ ակցիա անել:

Ցուցարարների դժգոհությանը հանդիպելով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին: Տիգրան Պարսիլյանը գետնին ընկավ, նրան քարշ տվեցին մինչև ոստիկանական մեքենա:

Քիչ անց իրավապահները անակնալ կերպով ձեռքերը ոլորելով ոստիկանական մեքենա նստեցրին Լալա Ասլիկյանին և Էդուարդ Մկրտչյանին, ապա Անտոն Իվչենկոյին, ով այդ պահին հանգիստ կանգնած էր մայթին: «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը եզրակացրեց, որ սա Հայաստանի իշխանությունների ուղերձն է՝ չի կարելի բողոքել Կրեմլի որոշումների դեմ․ - «Երբ որ Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին, պետական մակարդակով խրախուսվեց Հանրապետական կուսակցության երիտթևի ձվանետումներով երթը Հունգարիայի դեսպանատան մոտ: Ինչո՞ւ դա թույլատրված է, ինչո՞ւ կարելի է բողոքել մի դեսպանատան առջև և չի կարելի բողոքել մեկ այլ դեսպանատան առջև»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մինչդեռ, հայտարարեց, թե Ռուսաստանի դեսպանատան խնդրանքով են ցուցարարներին հեռացրել տարածքից:

«Ահազանգ ունենք: Մեզ խնդրել են, որ՝ դուք գալու եք ակցիա իրականացնեք, որ ձեզ հեռացնենք դեսպանատան մոտից, որովհետև խանգարում եք բնականոն աշխատանքը», - ասաց փոխոստիկանապետը:

Բերման ենթարկված չորս ակտիվիստները երկու ժամ Ոստիկանության կենտրոնի բաժանմունք մնալուց ազատ արձակվեցին, նրանց դեմ վարչական վարույթ է հարուցվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Մինչև բերման ենթարկվելը Տիգրան Պարսիլյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե ցարական Ռուսաստանն այժմ տարածքներ է կորցնում, Ուկրաինան այսօր է ինքնորոշվում:

«Մինչ այս Ուկրաինան դե ֆակտո առանձին պետություն չէր, որովհետև նույնիսկ Հայաստանում Ռուսաստանի դրոշը չէին կանգնեցնի քաղաքապետարանի առաջ և Ռուսաստանի դրոշներով չէին դուրս գա պայքարի», - ասաց նա:

«Պուտին ֆաշիստ», «Խաղաղություն ժողովուրդներին, պատերազմ իշխանություններին» կարգախոսներով ակցիայի մասնակիցները պարզել էին Ուկրաինայի դրոշը: Նրանք չէին բացառում, որ մի օր էլ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է պատուհաս դառնալ մեզ համար:
XS
SM
MD
LG