Ղրիմի ղեկավարությունը հրաժարվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ բանակցություններից, քանի որ ուկրաինական իշխանությունները համարում է ոչ լեգիտիմ: Այս մասին հայտարարել է ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսյոնովը:
Նրա խոսքերով՝ Ղրիմի կառավարությունը «դեռևս պատրաստ չէ պատասխանել» բանակցությունների առաջարկին:
Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտնել էին, որ պատգամավորները հանդիպել են Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչների հետ և պայմանավորվել Ղրիմի Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստելու աշխատանքային խմբի ստեղծման մասին: