Մատչելիության հղումներ

ՊՆ․ «Խոջոյանը գերության ժամանակ վնասվածքներ է ստացել»


Գերեվարված Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում, 28-ը հունվարի, 2014թ․
Գերեվարված Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում, 28-ը հունվարի, 2014թ․
Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, մեկ ամսից ավելի Ադրբեջանում գերության մեջ մնալուց հետո երեկ Հայաստանի իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շարունակելով․ - «Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում»:

Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, այսօր հավաստիացրել է, թե հայ գերու նկատմամբ վերաբերմունքը համապատասխանել է միջազգային նորմերին:

Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել և գերեվարվել այս տարվա հունվարի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG