Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գերեվարված հայաստանցին հայրենադարձվեց


ԿԽՄԿ-ի լոգոն
ԿԽՄԿ-ի լոգոն
«Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա», - ասված է ԿԽՄԿ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունում:

«ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ», - փոխանցում է ԿԽՄԿ-ն՝ առանց նշելու հայրենադարձված անձի ինքնությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ նախատեսվում է այսօր Հայաստանին հանձնել հունվարի 28-ին գերեվարված 77-ամյա Մամիկոն Խոջոյանին:

«Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ», - նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG