Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր սկսեց քննել «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործը՝ կապված անցած տարվա օգոստոսի 24-ին մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի հետ:
Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս գործի դատաքննության հենց սկզբում Կիվիրյանը և նրա հինգ փաստաբանները, այդ թվում՝ Փաստաբանների պալատի ներկայիս և նախկին նախագահներ Արա Զոհրաբյանը և Ռուբեն Սահակյանը, բացարկ ներկայացրեցին դատավոր Արթուր Մկրտչյանին: Փաստաբանները նշեցին, որ դատավորը կախվածության մեջ է մեղադրող կողմից և չի կարող ինքնուրույն և արդար որոշումներ ընդունել այս գործով:
Անցած տարվա նոյեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Լևոն Մելքոնյանը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: Ավելի ուշ դատախազի ցուցումով խափանման միջոցը վերացվել է, սակայն այս տարվա փետրվարի 1-ին դատավորը որոշել է «Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ»: Իսկ փետրվարի 10-ին դատավորը կայացրել է անհստակությունները վերացնելու մասին որոշում՝ ըստ էության սրբագրելով իր նախորդ որոշումը:
Փաստաբանները այսօր հայտարարում էին, թե սա նշանակում է, որ դատավորը կայացրել է ձևական որոշում՝ կախվածության մեջ լինելով մեղադրանքի կողմից կամ չտիրապետելով օրենքին:
Մեղադրող Արթուր Երիցյանը առարկեց՝ նշելով, որ եթե դատավորը կայացրել է անհստակությունը վերացնելու մասին որոշում, ուրեմն՝ նա ծանոթ է գործի նյութերին:
Խորհրդակցական սենյակում շուրջ մեկևկես ժամ անցկացնելուց հետո դատավորը մերժեց բացարկը, սակայն փաստաբանները պնդեցին այն՝ ավելացնելով նոր հիմքեր:
Անուշ Մարտիրոսյան