Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուեր, արխիվ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուեր, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան Ուկրաինայում:

Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը` Դաշնային խորհուրդը, արտահերթ նիստում միաձայն հավանություն էր տվել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։

Դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանի մեղադրել է միջազգային պարտավորությունները խախտելու մեջ: Նա կոչ է արել «անմիջապես» ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել Ուկրաինա՝ այնտեղ ստեղծված լարվածությունը թուլացնելու համար:

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևը կոչ է արել Անվտանգության խորհրդին «ամեն ինչ անել Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելու համար»:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե «Ուկրաինայի արևելքում բռնությունների տարածման դեպքում Ռուսաստանն իրեն վերապահում է ազգային շահերը և հայրենակիցներին պաշտպանելու իրավունք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG