Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շտապ նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով


Այս գիշեր Ուկրաինայի հարցը քննարկելու համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։

«Մեծ Բրիտանիան այսօր դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով»,- «Թվիթերի» իր էջում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հավելելով.- «Միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանին պարտադրի բանակցել, ոչ թե սպառնալ և գործել»:

Բացի այդ, Եվրամիության երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը` մարտի 3-ին, արտահերթ նիստ են հրավիրել Բրյուսելում, որպեսզի քննարկեն իրավիճակն Ուկրաինայում: Այդ մասին հաղորդել է Եվրամիությունում Լեհաստանի ներկայացուցչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG