Մատչելիության հղումներ

Հայաստանը ապրիլի կեսերին «պատրաստ կլինի ՄՄ-ին անդամակցելու պայմանագրի կնքմանը»


Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության մամուլի կենտրոնում այսօր հանդիպեցին լրագրողների հետ՝ խոսելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացից:

Մինասյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու միության անդամ երեք երկրների նախագահները, ուր և որոշում կկայացվի Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության պայմանագրի մշակման մասին:

Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե առավելագույնը այս ապրիլի կեսերին Հայաստանը ավարտած կլինի «Ճանապարհային քարտեզի» բոլոր դրույթների իրականացումը և պատրաստ կլինի միությանը անդամակցելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG