«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական թիմը, քաղաքական վերնախավն ու հալածյալի կերպարը, կարծում եմ, բավական հեռու են իրարից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ում գերիշխող այն կարծիքին, որ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ զարգացումները կարող են իշխանությունների պատասխանը լինել ԲՀԿ-ի վերջին համագումարում հնչեցված ելույթներին։
Փետրվարի 15-ի համագումարում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած Հայաստանում իրականացվող տնտեսական ու սոցիալական «անպտուղ» քաղաքականության պատճառով, հավաստիացրել էր․ - «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»։ Համագումարին հաջորդած ճեպազրույցում էլ կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության ենթարկեցին իշխանությունների վարած քաղաքականությունը։
Համագումարից մի քանի օր անց գիշերով փակվեց և դրոշմվեց Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանին և հարակից բնակավայրերին ջուր մատակարարող ջրանցքի պոմպակայանը, գործարանը ջրազրկվեց և մի քանի օր չէր կարողանում աշխատել։
ԲՀԿ-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատության» հետ զրույցում կատարվածը գնահատեց որպես Ծառուկյանին «ճնշելու փորձ»:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, հավաստիացնում է, որ իշխանությունը ճնշումների լեզվով չի խոսում:
«Ինչ վերաբերում է ճնշումներին, ես կարծում եմ, որ վաղուց այդ ժամանակներն էլ են անցել, եկել են այն ժամանակները, որ եթե որևիցե մեկն ինչ-որ բանով զբաղվում է, անպայման դրա համար պետք է նաև վճարի, տվյալ դեպքում՝ եթե կա ջրի խնդիր կամ մեկ այլ սպառողական խնդիր, ապա դրանց համար պետք է վճարները կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Ես ինքս խնդրին չեմ տիրապետում, բայց կխնդրեմ, որ և՛ կառավարության մեր համապատասխան գործընկերները, անդամները, նաև այն մարդիկ, ովքեր նման գործողություն են իրականացրել, դրա հիմնավորվածությունը անպայման հրապարակավ ներկայացնեն, որովհետև ինձ համար արդեն իսկ տհաճ են նման շահարկումները»:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն պնդում է, որ «Արարատցեմենտ»-ը որևիցե պարտք չունի, հակառակը՝ գերավճարներ է մուծել, Սահակյանը հակադարձեց. - «Ես կարծում եմ, որ 21-րդ դարում առանց հիմնավորվածության որևիցե մեկի գազը, լույսը, ջուրը, կամ բիզնես գործունեությունը չեն կասեցնի, չեն դադարեցնի, որևէ միջամտություն, այն էլ՝ նմանատիպ հնչեղության, չեն իրականացնի: Մենք՝ իշխանություններս, ճնշումների ուղղությամբ որևէ քայլ չենք կատարում»:
«Ես հասկանում եմ, որ այսօր հալածյալի կարգավիճակը քաղաքական դաշտում ավելի շահեկան է, բայց չեմ կարծում, որ ձեր կողմից մատնանշված քաղաքական ուժը կամ քաղաքական թիմը հալածյալի կարգավիճակում են»», - հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղարը: