Հուլիսից մայրաքաղաքում ջրի սակագինը կարող է բարձրանալ մոտ 8 դրամով։ Մինչև այս շաբաթվա վերջ «Երևան Ջուր» ընկերությունը համապատասխան հայցով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Ըստ ընթացակարգի հանձնաժողովը 90-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտը, ինչից հետո էլ կայացնում է որոշում։ «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թանկացումն անխուսափելի է, քանի որ հակառակ դեպքում իրենց ընկերությունը վնասներ կկրի։
«Խոսքը գնում է այս պահի դրությամբ 75-ից 90 դրամ թանկացման կամ ավել վճարելու մասին մեկ ամսում, մեկ ընտանիքի հաշվարկով, չեմ կարծում թե դա շատ մեծ գումար է, որը ընտանիքի բյուջեին հարվածի։ Ավելի շատ ցավագին գործընթաց է, հասկանալի պատճառներով «գնաճ» բառը լսելուց մեր քաղաքացիները իրենց վատ են զգում», - նշեց Սարգսյանը:
Սակագնի բարձրացման հիմնական պատճառը հանրապետությունում մատուցվող ծառայությունների և ապրանքների գնաճն է։ Սարգսյանի խոսքով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3 ամսվա ընթացքում «Երևան Ջուրի» մասնագետների օգնությամբ ուսումնասիրություններ է կատարելու, ինչից հետո էլ կայացնելու է որոշումը։ Հետազոտությունները կատարվում են նույն մեթոդաբանությամբ, ինչպես կատարել են «Երևան Ջուրում», ուստի արդյունքները չեն կարող էապես տարբերվել՝ թանկացում լինելու է։
2005թ. վերջին կառավարությունը մրցույթի արդյունքում Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնեց «Veolia Ջուր» ընկերությանը։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով ընկերության ընտրությունը կատարվել էր նաև առաջարկված սակագնի համար, ծրագրում գրված էր, որ սակագինը պետք է տարեցտարի նվազեր։
«Գրաֆիկը հրապարակված է և մեզ հասանելի, երրորդ տարուց սկսած պետք է նվազի, և անշեղորեն նվազի և վերջում դառնա 75 դրամ առանց ավելացված արժեքի, և 93 դրամ ավելացված արժեքով, այսինքն էդ տեմպը մենք պետք է տեսնեինք, արդեն պետք է տեսնեինք, պարզապես չկատարված հանձնարարություն, ես գտնում եմ, որ ձեռնարկությունը չի կատարել իր պարտավորությունը և մենեջմենթի հետ խնդիրներ կան», - ասում է նա:
Արմեն Պողոսյանի խոսքով «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային գրաֆիկով ստացվում է, որ այժմ ջրի սակագինը պետք է կիսով չափ քիչ լիներ, իսկ նման վիճակի պատճառը ըստ նրա վատ կառավարումն է։ Պողոսյանը շեշտում է հատկապես ջրի կորուստները՝ պետք է ստուգումներ իրականացվեն և օրինական դաշտ բերվեն ջուրը օգտագործող, բայց վճարումից խուսափող բաժանորդները։
«Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետի խոսքով իրենք պայմանագրով իրոք պարտավորվել էին մինչև կիսով չափ իջեցումներ անել, բայց դրան խանգարել են էլեկտրաէներգիայի թանկացումը և սղաճը։ Նրա խոսքով սա պայմանագրով նախատեսված էր։ Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա դրանք արվում են, այդ պատճառով էլ սակագինը ավելի քիչ են բարձրացնում, իսկ եթե այս բարձրացումը չարվի, ապա մոտ 350 միլիոն դրամ կորուստ կունենան։ Մուրադ Սարգսյանը պատմեց, որ տարիների ընթացքում հենց լավ ղեկավարումն է պատճառը, որ ընկերությունը սկսել է շահույթով աշխատել, արդյունքում գերակատարել են ներդրումային ծրագիրը։
«Եթե մենք հիմա դուրս գանք փողոց և հարցնենք մեր քաղաքացուն դուք ի՞նչ կգերադասեք՝ շարունակական բարելավում, թե՞ 70-90 դրամ էկոնոմիա, ես համոզված եմ՝ մեծամասնությունը ամեն դեպքում կասի, ճիշտ է հաճելի չէ բարձրացումը, բայց 90 դրամը այն գումարը չէ, որ վտանգենք ջրամատակարարման բարելավումը», - նշեց նա:
Իրենք՝ սպառողները, «Ազատության» հետ զրույցում այն հարցին, թե արդյոք ջրի վճարի ամսական մինչև 100 դրամ բարձրացումը կազդի իրենց սոցիալական վիճակի վրա, ասացին, որ իհարկե կազդի, հատկապես դժգոհ էին թոշակառուները։
Ի դեպ, «Երևան Ջուրը» պայմանագրի համաձայն սակագինը վերանայում է ամեն տարի։ 2016 թվականին վարձակալության ժամկետը ավարտվում է, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով այս ընկերության հետ նոր պայմանագիր պետք չէ կնքել։