Մատչելիության հղումներ

Ավստրալիայում մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթաժողովը


Ավստրալիայում այսօր մեկնարկել է աշխարհի քսան խոշորագույն տնտեսությունների գագաթաժողովը, որին հիմնականում մասնակցում են ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկերի ղեկավարներ:

Գագաթաժողովը հյուրընկալող երկրի՝ Ավստրալիայի գանձապետ Ջո Հոքին իր բացման խոսքում ասել է, որ միջոցառման հիմնական թեման լինելու է 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը՝ տնտեսական աճ և աշխատատեղեր ապահովելու միջոցով:

Հոքին նաև կոչ է արել Մեծ քսանյակի երկրներին՝ «անակնկալներից խուսափելու քաղաքականություն» որդեգրել և մեկը մյուսին նախապես զգուշացնել ֆիսկալ քաղաքականության ոլորտում իրենց կողմից կատարվելիք փոփոխությունների մասին՝ այդպիսով հնարավորություն տալով խուսափել ֆինանսական ցնցումներից:

Այս կոչը, թերևս, ուղղված է, մասնավորապես, Միացյալ Նահանգներին: ԱՄՆ կենտրոնական բանկի որոշումը՝ կրճատել տնտեսության խթանման ծրագիրը, բացասական ազդեցություն է թողել զարգացող երկրների տնտեսությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG