Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուսումնական թռիչքների թիվը աճել է


ՄիԳ-29-ը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում
ՄիԳ-29-ը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում
Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ավիացիոն բազայի օդաչուները իրականացրել են շուրջ 150 ուսումնական թռիչք: Յուրաքանչյուր օդաչուի միջին թռիչքաժամանակը կազմել է շուրջ 15 ժամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում ռուսական ռազմակայանը ընդգրկող Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տարվա սկզբից ՄիԳ-29 կործանիչների օդաչուները 50-ից ավելի մանևրային ուսումնական օդային մարտեր են անցկացրել 500-ից մինչև 8 հազար մետր բարձրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG