Կիրակի օրը Բաքվի կենտրոնում մոտ հազար մարդ էր հավաքվել՝ բողոքելու քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար իրենց օտարված տների դիմաց ստացած փոխհատուցման առնչությամբ։
Յասամալ թաղամասի (նաև Սովետսկի) բնակիչները ավելի մեծ փոխհատուցում են պահանջում իրենց կորցրած տների դիմաց։ Կառավարությունը առաջարկել է 1500 մանաթ (մոտ 2050 դոլար) 1 քառակուսի մետրի դիմաց, բայց ցուցարարներն ասում էին, որ այդ տարածքում տների շուկայական արժեքը շատ ավելին է առաջարկվածից (1քմ-ը՝ մոտ 5000 մանաթ)։
Օտարված տների սեփականատերերն ասում են, որ կառավարության տրամադրած փոխհատուցումը բավարար չէ նոր տուն գնելու համար։ Ոստիկանությունը և տեղական պաշտոնյաները ներկա են եղել բողոքի ակցիային, սակայն չեն միջամտել։