Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կարճվել է գործը երկու պաշտոնյաների նկատմամբ


Բարիկադները Կիևում, 12-ը փետրվարի, 2014թ․
Բարիկադները Կիևում, 12-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերջերս հայտարարած համաներման շնորհիվ կարճվել է գործը նաև ուկրաինացի երկու պաշտոնյաների՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչի եւ Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովի նկատմամբ:

Երկու պաշտոնյաները մեղադրվում էին իշխանությունը չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նրանք ճնշումներ են գործադրել ոստիկանապետի վրա, որպեսզի վերջինս ուժ կիրառի հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG