Մատչելիության հղումներ

Օհանյանը հանդիպել է ԶՈւ ավագ սպայակազմի դասընթացների մասնակիցներին


Լուսանկարը՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Երեկ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել Զինված ուժերի ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել է հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկից իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում սպաները ձեռք են բերել անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառվել գործնականում` ապրիլին անցկացվելիք հրամանատարաշտաբային և մարտավարական զորավարժությունների ընթացքում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է ռազմական և հետբուհական կրթություն ստացած սպայի դերը զինված ուժերում, համոզմունք է հայտնել, որ հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցները կցուցաբերեն բանիմացության այնպիսի որակներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպային: Նախարարը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցներին` դասընթացների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով, ինչպես նաև պատասխանել է նրանց հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG