Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Կիևի նկատմամբ պատժամիջոցներ դեռ չի կիրառի


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հանդիպումը Կիևում, 29-ը հունվարի, 2014թ.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հանդիպումը Կիևում, 29-ը հունվարի, 2014թ.
Եվրամիությունը Ուկրաինայի ղեկավարության դեմ պատժամիջոցների անհրաժեշտություն չի տեսնում, սակայն կարող է այդ քայլին գնալ, եթե այդ երկրում իրավիճակը վատթարանա: Այդ մասին պայմանավորվել են Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները երեկ Բրյուսելում հանդիպման ընթացքում:

Նիստից հետո ընդունված հայտարարության մեջ եվրոպացի դիվանագետները հորդորել են բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից, իսկ Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել հետաքննել բռնությունների դեպքերը և հարգել մարդու իրավունքները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինայի հետ, և որ այդ փաստաթուղթը պաշտոնական Բրյուսելի և Կիևի հարաբերությունների վերջնական նպատակը չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG