Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը այցելում է Միացյալ Նահանգներ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Շարլոթսվիլ, Վիրջինա նահանգ, 10-ը փետրվարի, 2014թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Շարլոթսվիլ, Վիրջինա նահանգ, 10-ը փետրվարի, 2014թ.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի օրը պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ:

Վերջին քսան տարիների ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է ԱՄՆ:

Օլանդի այցը միտված է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ տնտեսական բնագավառում:

Այսօր Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ կմատուցվի հանդիսավոր ճաշ:

Այսօր Օլանդը նաև կայցելի Կալիֆորնիա` Սիլիկոնային հովիտ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում կքննարկվեն Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գործարար հարաբերությունները, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, սիրիական ճգնաժամը և այլ օրակարգային խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG