Մատչելիության հղումներ

Հնդկաստանին թույլատրվեց մասնակցել Օլիմպիադային


Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախ, արխիվ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախ, արխիվ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլատրել է Հնդկաստանին մասնակցել Օլիմպիական խաղերին:

2012 թվականի դեկտեմբերին Հնդկաստանը զրկվել էր Օլիմպիադաներին մասնակցելու իրավունքից, երբ կասկածներ էին հայտնվել, որ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրել Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահի ընտրությունների ընթացքում:

Երկու օր առաջ Հնդկաստանի ԱՕԿ-ը նոր նախագահ է ընտրել, ինչին էլ հետևել է ՄՕԿ-ի որոշումը պատժամիջոցները վերացնելու մասին:

Սոչիի Օլիմպիադային երեք հնդիկ մարզիկ է մասնակցում: Մինչ այժմ կիրառված պատժամիջոցների պատճառով նրանք հանդես էին գալիս ՄՕԿ-ի դրոշով, այժմ մարզիկները կշարունակեն իրենց ելույթները արդեն Հնդկաստանի ազգային դրոշի ներքո:

Սա առաջին դեպքն է Oլիմպիական խաղերի պատմության ընթացքում, երբ մարզիկները Օլիմպիադայի բացմանը և փակմանը հանդես կգան տարբեր դրոշների տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG