Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Վերջին օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում երկրում ստեղծված ծանր տնտեսական կացության և գործազրկության բարձր մակարդակի դեմ բողոքող ցուցարարները հրկիզեցին կառավարության շենքն ու նախագահի նստավայրը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում շուրջ 300 մարդ վնասվածքներ է ստացել:
Բոսնիայի խնդրով միջազգային գերագույն ներկայացուցիչ Վալենտին Ինժկոն ավստրիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում չի բացառել, որ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Եվրամիությունը կարող է զինվորական ստորաբաժանումներ ուղարկել Սարաևո: