Այսօր կեսօրին Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հերթական հավաքը, որի ընթացքում քննարկվելու է նաև հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակը:
Օրակարգում է նաև Եվրամիության անդամ 13 պետությունների կողմից մշակված «Եվրոպական փաթեթ» կոչվող նախագիծը, որով առաջարկվում է խորացնել հարաբերությունները Արևելյան գործընկերության մասնակից պետությունների հետ` հիմնական շեշտը դնելով Մոլդովայի և Վրաստանի հետ գործակցության վրա:
Բրյուսելյան քննարկումների ընթացքում Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում ստեղծված կացությունը: