Այսօր Երևանում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանի հանդիպումը:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր:
«Կողմերը մեկ անգամ ևս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այդ հարցում կարևորեցին Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների շարունակականությունը: Հիմնախնդրի կարգավորման հարցում երկուստեք կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության լծակների արդյունավետ կիրառումը, հետևողական ու նպատակասլաց աշխատանքը միջազգային կառույցներում», - ասված է հաղորդագրությունում: