Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը այսօր հայտարարեց, որ Եվրամիություն - Հայաստան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չկա:
Նավասարդյանը նոր է վերադարձել Բրյուսելիս, որտեղ մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի նիստին:
Նրա խոսքով` վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստանը դուրս է եվրոպական օրակարգից. - «Այդ չորս տարվա աշխատանքը պիտի լրիվ փոխվի, ամբողջ ծավալով: Եվ նոր տեքստ պիտի ձևավորվի, որով ոչ ոք այս պահին չի զբաղվում: Մերոնք [չեն զբաղվում], որովհետև չգիտեն, թե ինչքանով են ազատ և ինչքանով դա չի զայրացնի Ռուսաստանին, Եվրոպայում էլ չգիտեն, թե հայերը ինչի են պատրաստ և ինչի են ունակ այս պահին: Այնպես որ, այդ անորոշությունը մնում է»:
Հարցին, թե ինչ ձևով կարող է շարունակվել Եվրամիության համագործակցությունը դեպի Մաքսային միություն գնացող երկրի հետ, Նավասարդյանն արձագանքեց. - «Ասոցացման համաձայնագրի մասին այսօր խոսք չկա այլևս: Այն, կարելի է ասել, օրակարգից դուրս է, գոնե մոտակա ժամանակներում այդպես էլ կմնա: Հայաստանում խոսվում է, որ մեր ձևաչափը, բովանդակությունը Եվրամիության հետ հարաբերություններում պիտի մոտավորապես լինի, եթե բանաձև փորձենք գտնել` Ասոցացման համաձայնագրից քիչ, բայց Գործընկերության և համագործակցության պայմանագրից, որը գործում էր մինչև 2013 թվականի վերջը, ավել: Այսինքն՝ գոնե մի քայլ առաջ պիտի գնա»:
Նախագահ Սերժ Սարգսյանը օրերս անդրադառնալով այն շտապողականությունը, որով Հայաստանը շարժվում է դեպի Կրեմլի նախաձեռնած Մաքսային միություն՝ հայտարարեց, թե անդամակցությունն այդ միությանը բխում է մեր ազգային շահից:
Նավասարդյանն այս կապակցությամբ ասաց․ - «Դա ազգային շահի հետ ոչ մի կապ չունի: Որովհետև, եթե ստորագրելու ենք, այսօր թե մեկ տարի հետո, դա ոչ մի բան չի փոխելու: Որովհետև Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը ընդամենը նշանակում է Ռուսաստան - Հայաստան երկկողմանի հարաբերությունների խորացում, իսկ խորացումը կարող է տեղի ունենալ առանց որևէ մաքսային միության: Ղազախստանի և Բելառուսի հետ մեր առևտուրը կազմում է ընդամենը երկուսը իրար հետ՝ մեկ տոկոս: Եվ Ռուսաստանը արդեն Հայաստանին ունի իր գրպանում»:
Անդրադառնալով ուկրաինական զարգացումներին, որոնք բրյուսելյան հավաքի ուշադրության կենտրոնում են եղել՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը ասաց, թե Արևմուտքը տրամադրված է ֆինանսապես օժանդակել Ուկրաինային, սակայն մեկ պայմանով՝ եթե երկրում ձևավորվի վստահություն վահելող և պատասխանատու կառավարություն: