Մատչելիության հղումներ

Սիրիայում ևս երեք ադրբեջանցի զինյալ է սպանվել


Սիրիա - Զինյալ ապստամբը Հալեպի փողոցներից մեկում, հունվար, 2014թ․
Սիրիա - Զինյալ ապստամբը Հալեպի փողոցներից մեկում, հունվար, 2014թ․
Սիրիայում ևս երեք Ադրբեջանի քաղաքացի է զոհվել: Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդների կայքերը», Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիները սպանվել են կառավարական ուժերի կողմից:

APA-ն նշում է, որ Սիրիայում իրավիճակի սրումից հետո այդ երկիր են մեկնել «մի խումբ» ադրբեջանցիներ, որոնք տարբեր արմատական խմբավորումների կազմում մասնակցում են մարտերին: Նրանցից ավելի քան հարյուրը զոհվել են: Այս տարի Սիրիայում զոհված ադրբեջանցի զինյալների թիվը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տվյալների, արդեն մոտենում է մեկ տասնյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG