Մատչելիության հղումներ

Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը՝ ԵՄ առաջնահերթ նպատակներից


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Բրյուսելում ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 4-ը փետրվարի, 2014թ․
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Բրյուսելում ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 4-ը փետրվարի, 2014թ․
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն ասել է, որ այս տարի Եվրամիության առաջնահերթ նպատակներից մեկը Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո։

Եվրոպական խորհրդի նախագահը որևէ հստակ ժամկետ չի հայտնել, սակայն, Ղարիբաշվիլիի խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել է փաստաթուղթը օգոստոսին կնքելու հավանականությունը։

Արևելյան գործընկերության վեց երկրներից Վրաստանը և Մոլդովան անցյալ տարվա նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել են Ասոցացման համաձայնագիրը։

Վան Ռոմպոյը Վրաստանին հորդորել է նպաստել քաղաքական բազմակարծության և մամուլի ազատության հետագա զարգացմանը, նշելով, որ քրեական հետապնդումները պետք է հիմնված լինեն հստակ ապացույցների վրա։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Վրաստանից անջատված երկրամասերում տեղի ունեցող միջադեպերի, ինչպես նաև այնտեղ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող արգելապատնեշներ տեղադրելու կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG