Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դիմումը: Դատարանը որոշեց վերացնել Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը:
Արգիշտի Կիվիրյանը բողոքարկել էր անցած տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտից իրեն բերման ենթարկած ոստիկանների կիրառած բռնությունների համար քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը: Այդ օրը նա փորձել էր վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ:
Սեպտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Լյովա Մելքոնյանը մերժել էր հրապարակախոսի դիմումը՝ քրեական գործ չհարուցելով նրա դեմ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Արգիշտի Կիվիրյանն այդ որոշումը բողոքարկել էր, գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 17-ին մերժել էր նրա դիմումը, և Կիվիրյանը դիմել էր դատարան:
Անուշ Մարտիրոսյան
Մանրամասները տե՛ս այստեղ: